Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցում է աշխարհի վաթսունութ երկրի վեց հարյուրից ավելի մարզիկ, բավական հաջող է հանդես գալիս Հայաստանի ընտրանին: Ճիշտ է, տասը բռնքամարտիկից մենք արդեն իսկ ունենք չորս կորուստ, բայց որ վեց մարզիկ հնարավորություն է ստացել պայքարելու մեկ ութերորդում, վատ ցուցանիշ չէ: Մնում է հուսալ, որ հայ բռնցքամարտիկները նվազագույն կորստով կանցնեն բաղձալի մեդալներ տանող ուղին, որը գնալով դառնում է ավելի ու ավելի դժվար հաղթահարելի, քանի որ շարքում մնացել են առավել ուժեղները: Հիշատակենք պայքարը շարունակող մեր մարզիկներին: Նրանք են՝ Հենրիկ Մոքոյանը (52 կգ, Երևան), Տարոն Սողոմոնյանը (56 կգ, Զովունի), Գոռ Երիցյանը (64 կգ, Երևան), Արտավազդ Հարոյանը (75 կգ, Գյումրի), Նիկոլ Հարությունյանը (81 կգ, Աբովյան), Նարեկ Մելքոնյանը (+91 կգ, Էջմիածին):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ